Jump to content

Քարվանսարա (Պուշկին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարվանսարա
Տեսակտեսարժան վայր և Gostiny Dvor?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Հիմնադրված է1866
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Քարվանսարա (ռուս.՝ Гостиный двор), պատմական շենք Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջանի Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1863-1866 թվականներին։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[1][2]։ Գտնվում է Մոսկովսկայա փողոցի թիվ 25 հասցեում, հարավային կողմից եզրափակվում է Տաճարի հրապարակով։

Ցարսկոյե Սելոյում գտնվող քարվանսարան հիմնադրվել է 1818 թվականին, երբ Յակով Զախարժևսկու հրամանով Զնամենսկայա եկեղեցու կրպակները տեղափոխվել են ներկայիս վայր, իսկ Սոֆիայի պատմական շրջանից տեղափոխվել է Կոնստանտինովյան տոնավաճառը։ Ցարսկոյե Սելոյի նախագծով Վիլյամ Գեստին Լեոնտևսկայայի փողոցից մինչև Օրանժերեյնայա փողոց տրվել է մեծ հողատարածք։ Քարվանսարայի միահարակ փայտե շենքերը 1825 թվականին կառուցել է Վասիլի Ստասովը, նախագծմանը մասնակցել է Վիլյամ Գեստեն։ 1843-1844 թվականներին համալիրի բակում կառուցվել են մսի խանութաշարքերը (ճարտարապետ՝ Նիկոլայ Նիկիտին)։ 1862 թվականին փայտե համալիրի մեծ մասը հրդեհից ոչնչացվել է։ Սկզբում առաջարկվել է վերականգնել միայն այրված մասը, նախագիծը պատրաստել է Ալեքսանդր Վիդովը։ Այնուամենայնիվ, որոշվել է վերակառուցել քարե շենքը, որը հանձնարարվել է Նիկոլայ Նիկիտինին։ Շենքը բացվել է 1866 թվականին։ 1898 թվականին ճարտարապետ Աեքսանդր Բախի նախագծով հիմքի ամրությունը բարձրացնելու և դեֆորմացիան կանխելու համար կառուցվել է քարե տեռաս։ 1911-1912 թվականներին Ալեքսանդր Բախը բակում կառուցել է բետոնե սառցարանային պահեստ։ Ներկայումս քարվանսարայի համալիրը շարունակում է օգտագործվել առևտրի համար, իսկ Ցարսկոյե Սելոյի շուկան գտնվում է բակի կողմում[3][4]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրի մեկհարկանի գլխավոր շենքի բոլոր ճակատները շրջապատված են կամարավոր պատկերասրահով։ Շենքի կենտրոնական մասում, Տաճարի հրապարակի առանցքի անկյունում, կա անցման կամար-պորտալ։ Տարբեր ճակատներում պատկերասրահների կամարները տարբեր են։ Շենքի անկյունները և անցման կամարները զարդարում են կիսավերնահարկով և տոսկանյան օրդերի զույգ սյուների օղակներով տաղավարները։ Շենքի դեկորը բարդ է՝ մոտեցնելով բարոկկո ոճին։ Տանիքի տակ տեղավորված են բազմաթիվ ձեղնահարկային պատուհաններ[3][4]։ Մսի խանութաշարքերն ունեն կիսաշրջանաձև տեսք, ստեղծվել են ուշ կլասիցիզմի ոճով[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Гостиный двор». КГИОП Санкт-Петербурга. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  2. Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
  3. 3,0 3,1 3,2 «Московская 25. Гостиный двор». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Царскосельский Гостиный двор». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Семенова Г. В. Царское Село: знакомое и незнакомое. — М.: Центрполиграф, 2009. — С. 356—360. — 638 с. — ISBN 978-5-9524-4249-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]